Փետրվարի 12-ին, ժամը 12.25-ին, ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ մի քաղաքացի Աշտարակ-Գյումրի ճանապարհին, «Արծվի թեւ» հուշարձանի մոտ, զենք-զինամթերք է թողնում:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 50 փամփուշտ, նռնակի պայթուցիչ եւ «ԴՇԿ» տիպի գնդացրի փամփուշտ:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: