Փետրվարի 12-ին, ժամը 11.30-ի սահմաններում, «Մերսեդես C-500» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Իջեւան ճանապարհի 89-րդ կմ-ին բախվել է «Մերսեդես Սպրինտեր» մակնիշի ավտոմեքենայի:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե «Մերսեդես Սպրինտեր»-ի 2 ուղեւորները եւ «Մերսեդես C-500»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:


























