Ինչպես արդեն հաղորդվել էր, Եմենում անհայտ անձինք հարձակվել մայրաքաղաք Սանայում գտնվող կենտրոնական բանտի վրա: Ավելի ուշ պարզ էր դարձել, որ միջադեպի արդյունքում փախուստի էին դիմել «Ալ-Քաիդայի» 30 զինյալներ:

«Ալ-Արաբիա» հեռուստաալիքի տվյալներով՝ 30 գրոհայինները օգտվել են իրավիճակից ու լքել հաստատությունը, որը գտնվում է քաղաքի արեւմուտքում, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Երկրի ՆԳՆ-ում կարծում են, որ հարձակման նպատակը բանտարկյալներին ազատ արձակելն էր:

Հիշեցնքնե, որ ծայրահեղականները պայթեցրել են մի քանի ինքնաշեն ռումբ ու նռնականետերից կրակ բացել բանտի ուղղությամբ: