Վաշինգթոնը պետք է զերծ պահի իրեն Հարավ-Չինական ծովի տարածքային վեճին միջամտելուց: Նման դիրքորոշում է արտահայտել Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունյինը՝ մեկնաբանելով ԱՄՆ ՌԾՈւ ծովակալ Ջոնաթան Գրիներտի հայտարարությունը՝ կապված ԱՄՆ կողմից Ֆիլիպիններին աջակցելու հետ, եթե Հարավ-Չինական ծովում տարածքային վեճը սրվի, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

«Մեր դիրքորոշումն այդ հարցի շուրջ պարզ է: Չինաստանը մտադիր է բանակցությունների ու խորհրդակցությունների միջոցով լուծել այդ հարցերը»,-ընդգծել է Հուա Չունյին: Ըստ որում, նա ընդգծել է, որ «ԱՄՆ ու Ֆիլիպինների դաշինքը չպետք է ոտնահարի այլ երկրների շահերը»:

Ելույթի ժամանակ նա ընդգծել է, որ «ԱՄՆ-ն Հարավ-Չինական ծովում տարածքային վեճի մեջ ներգրավված կողմ չէ»:

Նշենք, որ Պեկինի ու Մանիլայի միջեւ հակամարտությունը տեւում է արդեն մի քանի տասնամյակ: 2013-ի հունվարին Ֆիլիպինները դիմել էին ծովային իրավունքի հարցերով ՄԱԿ-ի Միջազգային դատարան՝ Չինաստանի հետ վեճը կարգավորելու: Սակայն Չինաստանը դեմ էր հանդես եկել այդ նախաձեռնությանը: