Խորհրդարանական ոչ իշխանական ուժերը (ԲՀԿ, ՀՅԴ, ՀԱԿ եւ «Ժառանգություն») փետրվարի 14-ին կայացած հերթական խորհրդակցության ընթացքում ԱԺ առաջիկա քառօրյայում կառավարությանն անվստահություն հայտնելու հարցով վերջնական որոշում չեն կայացրել
Այս մասին լրագրողներին հայտնել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
Ըստ Զուրաբյանի՝ հանդիպման ընթացքում քննարկվել է կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը: «Հարցը քննարկվել էր, այժմ շտկումներ են արվում, եւ երբ վերջնական արդյունքը պատրաստ լինի, մենք այդ մասին կտեղեկացնենք: Դեռ վերջնական արդյունք չկա»: Այսօրվա հանդիպմանը մասնակցել են ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը եւ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը եւ քարտուղար Արամ Մանուկյանը, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը եւ քարտուղար Աղվան Վարդանյանը, ինչպես նաեւ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը եւ քարտուղար Թեւան Պողոսյանը:

























