Եվրոպական Airbus ավիաշինարարական կոնցեռնը մտադիր է գնել փոքրիկ գերմանական բանկ՝ Salzburg Munchen Bank-ը: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով կոնցերնի մամուլի ծառայությունը:
Airbus-ում մտադիր են հնարավորինս շուտ ավարտին հասցնել գարծարքները, որոնց գումարը չի հաղորդվում: Գործարքի ավարտից հետո ֆինանսական կազմակերպությունը կոչվելու է Airbus Group Bank:Ակտիվները վաճառելու է Raiffeisenverband Salzburg-ը: Այս մասին հաղորդում է «Lenta.ru»-ն՝ վկայակոչելով Bloomberg-ը:

























