Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը կառավարությանը հանձնարարել է Ղրիմի Ինքնավար Հանրապետության Նախարարների խորհրդի հետ համատեղ եւ Ուկրաինայի ԳԱԱ-ի մասնակցությամբ միջոցառումների ծրագիր մշակել՝ 2014թ. Ուկրաինայի կազմում Ղրիմի ընդգրկվելու 60-րդ տարեդարձը նշելու կապակցությամբ: Այս մասին ասված է նախագահի համապատասխան հրամանագրում:
Ուկրաինայի ԱԳՆ-ին հանձնարարվել է, որպեսզի Ուկրաինայի արտասահմանյան դիվանագիտական հաստատություններն ապահովեն 2014 թ. հոբելյանական ամսաթվին նվիրված միջոցառումները, իսկ Ուկրաինայի Հեռուստատեսային եւ ռադիոհեռարձակման պետական հանձնաժողովին հանձնարարվել է լուսաբանել միջոցառումները:
Ուկրաինայի ԽՍՀ-ի կազմում Ղրիմի թերակղզին ընդգրկելու վերաբերյալ որոշումը միաձայն ընդունվել էր 1954 թ. փետրվարի 19-ին՝ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նիստում:

























