Չինաստանը, որը գտնվում է Կորեական թերակղզու հարեւանությամբ, ձգտում է ապահովել, որ տարածաշրջանը զերծ մնա միջուկային զենքից, լինի խաղաղ ու կայուն: Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին:

«Մենք երբեք թույլ չենք տա Կորեական թերակղզում քաոսի ու պատերազմի առաջացում: Մենք ոչ միայն այդպես խոսում, այլեւ այդպես վարվում ենք»,-հայտարարել է Վան Ի-ն՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ հանդիպման ժամանակ:

Քերրին իր ասիական ուղեւորության ընթացքում ժամանել է Պեկին՝ Վան Իի հրավերով: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Չինաստանի ԱԳ նախարարին: