Գարեգին Բ-ի տնօրինությամբ Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր. այս տարի այն նշվում է փետրվարի 15-ին:
1. Սուրբ Պատարագ, մասունքների երկրպագություն
Փետրվարի 15-ին Ս. Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում կմատուցվի Ս. Պատարագ, որից հետո կկատարվի երիտասարդների օրհնության կարգ:
Ամենայն Հայոց Գարեգին Բ Հայրապետի տնօրինությամբ փետրվարի 15-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի կբերվեն Ս. Սարգիս Զորավարի մասունքները:
Մատենադարանից առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի երկրպագության կբերվի նաեւ 1693թ. Ս. Սարգսում Ավետիս երեցի կողմից գրված Ավետարանը:
Փետրվարի 15-ին՝ ժ. 10.30-ից, Ս. Պատարագի ընթացքում ժողովուրդը կկարողանա հաղորդ լինել սրբի մասունքներին եւ հայցել Սուրբ Սարգսի բարեխոսությունը:
2. Ցուցահանդես Գեղագիտության ազգային կենտրոնում
Փետրվարի 15-ին` ժ. 13.00-ին, Արարատյան Հայրապետական թեմը եւ Գեղագիտության Ազգային կենտրոնը երիտասարդների արագահաս բարեխոս Ս. Սարգսի տոնին կազմակերպում են պատանեկան տոնական ցուցահանդես:
Բացման հանդիսավոր արարողությունը կկատարեն Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ բարձրաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Գեղագիտության Ազգային կենտրոնի տնօրեն Լեւոն Իգիթյանը:
3. Ցուցահանդես Նկարիչների միության տանը
Փետրվարի 15-ին` ժ. 13.40-ին, Նկարիչների միության տանը կբացվի պրոֆեսիոնալ երիտասարդ ստեղծագործողների ցուցահանդես:
Բացումը կկատարեն Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ բարձրաշնորհ Տեր Նավասարդ արքեպիոսկոպոս Կճոյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, Աշխարհի հայ նկարիչների միության համանախագահներ Անահիտ Մխիթարյանը եւ Ղազար Միրզոյանը:
4. Հանդիսավոր խաչապտույտ
Փետրվարի 15-ին՝ ժ.14.30-ին, խաչապտույտ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց Սիրահարների այգի՝ հոգեւորականների, խաչի, խաչվառի, ձիավորի, թմբկահարների ուղեկցությամբ:
Խաչապտույտի երթուղին՝ Առաջնորդանիստ Ս. Սարգսի եկեղեցի-Ս. Մեսրոպ Մաշտոց պողոտա- Բաղրամյան պողոտա-Սիրահարների պուրակ:
5. «Ռեինկարնացիա» խմբի բացօթյա համերգ «Պողոսյան պարտեզներում»:
Սկիզբը՝ ժ. 15.30-ին:
Ներկայությամբ՝ , ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ բարձրաշնորհ Տեր Նավասարդ արքեպիոսկոպոս Կճոյանի, Արարատյան Հայրապետական թեմի թեմական խորհրդի ատենապետ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի:
Ս. Սարգսի տոնախմբությունն իրականանում է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո:
Բոլոր տոնակատարությունների մուտքն ազատ է:
Փետրվարի 15-ին ` Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ բարձրաշնորհ Տեր Նավասարդ արքեպիոսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմի Առաջնորդանիստ, Նոր Նորքի եւ Արգավանդի Ս. Սարգսի անունը կրող եկեղեցիները բաց կլինեն մինչեւ ժ. 22.00-ն:
Նույն օրը երիտասարդների օրհնության կարգ կկատարվի թեմի բոլոր եկեղեցիներում:





























