Չինաստանում տղամարդն իր սիրելիին ուժով փակել է կոյուղու հորում, որպեսզի վերջինս այնտեղ մահանա եւ ինքը ստիպված չլինի վերադարձնել պարտքերը:

Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Հայկոու քաղաքում: Փողոցի անվտանգության տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է տղամարդը  բացում կոյուղու հորի կափարիչը եւ դրա տեղը ստվարաթղթեր մուգ կտոր դնում:

Դրանից քիչ անց նա իր ընկերուհու հետ զբոսնում է այդ փողոցով եւ դիտավորյալ նրան հրում կոյուղին: Երբ աղջիկը բռնվում է կոլուղու հորի ծայրերից, տղամարդը ուժով ցած է հրում նրան, ապա փակում ծանր մետաղե կափարիչով:

Աղջիկն ընկնելիս վնասել է ոտքը, սակայն փորձել է վերեւ բարձրանալ՝ իր զգեստից պարան սարքելով: Աղջկա ուժերը չեն հերիքել, որպեսզի բացի ծանր կափարիչը, եւ նա հորում անցկացրել է 2,5 ժամ, մինչեւ անցորդները լսել են նրա օգնության կանչերը:

Այժմ աղջիկը գտնվում է հիվանդանոցում, իսկ նրա արդեն նախկին ընկերոջը կալանավորել են սպանության փորձի կասկածանքով: Նա ոստիկանությանը հայտնել է, որ ընկերուհուն 16 հազար դոլար է պարտք, դրա համար էլ ցանկացել է սպանել, որ չվերադարձնի պարտքը, հաղորդում է TCH.ua-ն՝ վկայակոչելով The Independent-ը: