Վարկանիշային Fitch գործակալությունը Հայաստանի արտարժույթի ԹԴՎ-ն թողել է BB- մակարդակում կայուն կանխատեսումներով: Առաջնահերթ անապահով պարտավորվածության ու ազգային  արժույթով պարտատոմսերի վարկանիշերը նույնպես BB- մակարդակում են: Այդ մասին ասվում է գործակալության հայտարարության մեջ:

«Հարկային մուտքերը գերազանցել են սպասելի մակարդակը, իսկ մի շարք նախագծերում, կապված արտասահմանյան ֆինանսավորման հետ, միջոցներ տնտեսվեցին: Ուստի Fitch գնահատումների համաձայն ֆիսկալային դեֆիցիտը 2013թ.-ի արդյունքների համաձայն կմնա 2012թ.-ի մակարդակին(ՀՆԱ 1,6 տոկոս)՝ բյուջեի մասին օրենքի 2,6 տոկոսի համեմատ:

Ընթացիկ հաշվի դեֆիցիտի կրճատումը եվրապարտատոմսերի առաջին թողարկմամբ օգնեց ապահովել արտարժույթային պահուստների համեստ աճ»,- ասվում է հայտարարության մեջ:

Ռուսաստանի քաղաքականությունը Հայաստանի հանդեպ վերջին վարկանիշի հրապարակումից հետո չի փոխվել, նշում են Fitch մասնագետները: Ընդհանուր առմամբ սոցիալական ու քաղաքական դրությունը կայուն է, սակայն Ղարաբաղյան կոնֆլիկտի շուրջ Ադրբեջանի հետ հարաբերությունների վատթարացում չի սպասվում: