«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Անդրադառնալով Տիգրան Սարգսյանի հրաժարականի պահանջի թեմային՝ հանրապետական պատգամավոր Առաքել Մովսիսյանը հայտարարել է, թե «ոնց որ մեր ուժային կուսակցությունը որոշի՝ այդպես էլ կլինի»:

Հետաքրքիր է՝ ինչ է նկատի ունեցել  Առաքել Մովսիսյանը (նույն ինքը՝ Շմայսը) «ուժային կուսակցություն» ասելով։ Երեւի նկատի է ունեցել, որ իրենց կուսակցությունը «սաղին տփում ա»։ Չնայած եթե հարցին նայենք «ճշտով», ապա միայն քանակի հաշվին «սաղին տփողների» մասին հեչ լավ բան չեն ասում, հակառակը՝ փիս-փիս բաներ են ասում։ Համ էլ որոշողը «ուժային կուսակցությունը» չի, Սերժ Սարգսյանն է։
Մի հարցում, իհարկե, Առաքել Մովսիսյանն իրավացի է՝ ՀՀԿ-ն մեծ հաշվով ուժային կառույց է։ Ինչպես ցանկացած հանցախումբ։ Իսկ ՀՀ օրենքներով, ինչպես հայտնի է, ուժային կառույցներին արգելվում է զբաղվել քաղաքականությամբ»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում