Հայաստանի ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 15-ի ժամը 10.30-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական եւ միջհամայնքային ավտոճանապարհներն անցանելի են:
Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհի 1-5-րդ կմ-ում տեղ-տեղ մերկասառույց է:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:


























