Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով եղանակային բարենպաստ պայմանները, 2014 թվականի փետրվարի 15-ից Երեւան Դավիթաշենի կամրջի վրա՝ երկու ուղղություններով, որտեղ երթեւեկության արագության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է արագաչափ սարքերով, երթեւեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 40 կմ/ժ-ի փոխարեն կրկին սահմանվելու է 60 կմ/ժ:
Հիշեցնենք, որ ինչպես ճանապարհային ոստիկանությունը նախկինում տեղեկացրել էր` 2014 թ. հունվարի 8-ից Դավիթաշենի կամրջի վրա երթեւեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը սահմանվել էր 40 կմ/ժ: Նման կարգը սահմանվում է ամեն տարի, եւ բացառապես` անվտանգության նկատառումներով, կամրջի վրա մերկասառույցի պայմաններում վթարների հավանական դեպքերը կանխելու նպատակով:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները եւ ձյան կամ անձրեւի ժամանակ նշված վայրում երթեւեկել հնարավորինս զգույշ:


























