Գերմանացի հետազոտողները, ովքեր աշխատում էին Դախաուի համակենտրոնացման ճամբարում, աշխատել են մալարիա տարածող մոծակներին պատերազմի ընթացքում որպես զենք օգտագործելում հնարավորության շուրջ: Այդ մասին հաղորդում են բրիտանացի գիտնականները, հայտնում է «Gazeta.ru»-ն:
Գերմանացի գիտնականները հետազոտել են մոծակի հատուկ տեսակ, որը կարող է գոյատեւել առանց սնունդի չորս օրվա ընթացքում: Նացիստական գիտնականները հույս ունեին, որ կարող են միջատներին օգտագործել որպես զանգվածային ոչնչացման զենք՝ դրանց ուղղելով թշնամու դիրքերի վրա: Այնուամենայնիվ նրանց հետազոտություններին խանգարել է պատերազմի ավարտը եւ հաջորդիվ համակենտրոնացման ճամբարի փակումը:

























