Նվազագույնը հինգ իրաքցի զինվորական է զոհվել, ավելի քան 7-ը վնասվածքներ են ստացել Իրաքի կենտրոնական Բաբիլ նահանգում ինքնաշեն ականի պայթյունի հետեւանքով: Ինչպես հաղորդում է «Աս-Սումարիա» հեռուստաալիքը, պայթուցիկ սարքը մայրուղու եզրին էր տեղադրված ու գործել է բանակային պահակախմբի անցնելու ընթացքում:
Հեռուստաալիքի տվյալների համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով 01:00-ին, երբ անվտանգության ուժերը տեղանքի պարեկային ստուգումներ էին անցկացնում: Պայթյունի հետեւանքով ոչնչացվել է մի քանի զրահամեքենա: Դեպքի վայր են հասել ռազմական բժիշկներ, ովքեր տուժողներին հասցրել են մոտակա հիվանդանոցներ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Իրանքի բանակի ստորաբաժանումները շրջափակել են արտակարգ դրության շրջանը եւ ահաբեկիչների որոնումներ են իրականացնում: Տեղական ոչ մի խմբավորում հարձակման պատասխանատվությունն իր վրա չի վերցրել:

























