Երկրապահ կամավորական միության հոբելյանական 10-րդ համագումարում փետրվարի 15-ին վարչության նախագահ է վերընտրվել արցախյան պատերազմի մասնակից, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը։

Վարչության կազմը եւս փոփոխության չի ենթարկվել։

Մանվել Գրիգորյանը 80-90-ականներին ԼՂ սահմանին կամավորական ջոկատների ձեւավորման մասնակիցներից է։ Մասնակցել է մարտական գործողությունների, գլխավորել է Էջմիածնի կամավորական ջոկատը։ 

Երկրապահ կամավորական միությունը ստեղծվել է 1993թ.։ Ներկայումս այն ունի 40 հազարից ավելի անդամ, որոնց մեծ մասը Արցախյան պատերազմի վետերաններ են։