ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսին առաջարկել է 1 մլրդ դոլար՝ երկրում կլիմայի փոփոխությունների, այդ թվում՝ Կալիֆորնիայի երաշտի դեմ պայքարելու համար, շաբաթ օրը հայտնումէ «Ֆրանս Փրեսս» գործակալությանը։
«Այս նահանգում յուրաքանչյուրը կարող է փաստել, որ Կալիֆորնիան հարյուրամյակի ամենաչորային ժամանակաշրջանն է ապրում», - Կալիֆորնիայի ֆերմերների հետ հանդիպմանը հայտարարել է Օբաման եւ հավելել, որ կալիֆորնիական լեռներում ձնածածկույթը զգալի կրճատվել է, ինչը հանգեցնում է ջրի պակասուրդի, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Ավելի վաղ Կալիֆորնիայի իշխանությունները որոշել էին դադարեցնել խոշորագույն State Water Project ջրամբարից ջրամատակարարումները՝ տարածաշրջանում շարունակվող երաշտի պատճառով։ Կալիֆորնիայում արդեն քանի տարի է շարունակվում է չորային եղանակը, ինչը զգալի սպառել է նահանգի ջրային պաշարները։

























