Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության Սեֆերիհիսարի շրջանի գրասենյակի ղեկավարը եւ մոտ 400 անդամ լքել են կուսակցությունը։
Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ «Արդարություն եւ զարգացում» կուսակցության Սեֆերիհիսարի շրջանի գրասենյակի արդեն նախկին ղեկավար Ումիթ Ջինգյոզը նշել է, թե կուսակցության ղեկավարությունը վերջին շրջանում որդեգրել է մարդուն առհամարելու մոտեցում։ Նա շեշտել է, թե իր հետ եւս կուսակցության շրջանային կառույցի ղեկավար կազմից դուրս են եկել 14 հոգի, իսկ ընդհանուր կուսակցության կազմից՝ 400 հոգի։
Նշենք, որ փետրվարի 2-ին էլ Աֆյոնքարահիսարում իշխող կուսակցության 350 անդամ դուրս էր եկել իշխող կուսակցությունից եւ անցել ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության շարքերը։

























