Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոն փետրվարի 15-ին քաղաքական կուսակցությունների առաջնորդների հետ խորհրդակցություններ է սկսում, հայտնում է  «Կորյերե դելա սերա» թերթի կայքը՝ հավելելով, որ նախագահը մտադիր է կառավարություն ձեւավորելու գործընթացն ավարտել արդեն երեքշաբթի։ Սակայն ոչ բոլոր քաղաքական ուժերն են մասնակցելու պատրաստակամություն հայտնել։ Օրինակ «Հյուսիսի լիգա» կուսակցությունում խորհրդակցությունների իմաստը չեն հասկանում։

Հրաժարվել է նաեւ ընդդիմադիր «Հինգ աստղի շարժում» կուսակցությունը, որի ղեկավարն է նախկին հումորիստ Բեպե Գրիլոն, փոխանցում է «Ինտերֆաքսը»։

Հիշեցնենք, ուրբաթ օրը Իտալիայի վարչապետ էնրիկո Լետան հայտարարել էր հրաժարական տալու մասին։