Բոլոր նրանց, ում ձերբակալել էին բողոքի ցույցերի ընթացքում, ազատ են արձակել: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկան:

Նրա խոսքով՝ ձերբակալել էին 234 հոգու, եւ այսօր նրանցից ոչ ոք կալանքի տակ չէ: Իր հերթին ԱՄՆ-ը հայտարարել է, որ ողջունում է  Եվրամայդանի ցույցերի ընթացքում ձերբակալված անձանց ազատ արձակումը եւ հաստատում է ընդդիմության որոշումը ազատել կառավարական շինությունները:

ԱՄՆ-ի պետդեպարտամենտի հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Մենք սա կարեւոր քայլ ենք համարում լարվածության մեղմացման եւ Ուկրաինայում քաղաքական ճգնաժամի խաղա կարգավորման համար միջավայրի ստեղծման համար», հաղորդում է «Ինտերֆաքս-Ուկրաինա»-ն:

Հետագա վստահության ամրպնդման համար Պետդեպարտամենտն Ուկրաինայի կառավարությանը կոչ է արել «վերջ տալ հետաքննությունները, ձերբակալությունները, կալանքներն ու դատական հետապնդումները ցուցարարների ու քաղաքացիական հասարակության ակտիվիստների հանդեպ, ովքեր կապված են Եվրամայդանի ցույցերի հետ»: