«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը այսօր՝ փետրվարի 15-ին կայացած նիստում ընտրել է ԲՀԿ քաղաքական խորհրդի նոր կազմ, որում ընդգրկված են 201 մարդ:

ԲՀԿ քաղխորհրդի կազմում ընդգրկվել են Գագիկ Ծառուկյանը, Վարդան Օսկանյանը, Նաիրա Զոհրաբյանը, Ազգային Ժողովի պատգամավորներ, պաշտոնյաներ, դասախոսներ, գործարարներ, Երեւանի ավագանու անդամներ: Քաղխորհրդի կազմում են Ռոզա Ծառուկյանը՝ Գագիկ Ծառուկյանի մայրը, Մուրադ եւ Կարո Գուլոյանները՝ Գագիկ Ծառուկյանի խնամին եւ փեսան, Երեւանի ավագանու անդամ Իրինա Քոչարյանը՝ Ռոբերտ Քոչարյանի եղբոր դուստրը:

Կուսակցությունը նաեւ ընտրել է հինգ հոգուց բաղկացած Վերստուգիչ հանձնաժողով: