Երեկ` փետրվարի 14-ի առավոտյան Կոտայքի մարզի Գետարգել գյուղի մոտ տղամարդ է ընկած եղել: Գյուղացիները ահազանգել են շտապօգնություն, սակայն տղամարդն արդեն մահացած է եղել: NEWS.am-ին հաջողվեց պարզել, որ նա նույն գյուղի բնակիչ 35-ամյա. Ա. Ծառուկյյանն է: Արտաքին զննությամբ դիակի ճակատային մասում հայտնաբերվել են քերծվածքների հետքեր:

Նախնական տվյալներով՝ նա առողջական լուրջ խնդիրներ ուներ, հանկարծամահ է եղել, իսկ քերծվածները բնորոշ են մահճակալից վայր ընկնելուն: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: