Առաջիկա ժամերին կհայտարարվի Լիբանանի նոր կառավարության ձեւավորման մասին, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով կառավարության աղբյուրները։
Լիբանանի վարչապետ Թամամ Սալյամը ժամանել է Բեյրութի մոտ գտնվող նախագահական պալատ, որտեղ խորհրդարանի խոսնակը եւ այլ պաշտոնյաները պետք է հայտարարեն կառավարության ձեւավորման մասին։
Այդկերպ Լիբանանի իշխանությունները վերջ կդնեն քաղաքական ճգնաժամին, որը շարունակվում է արդեն 10 ամիս, հաղորդում է Gazeta.ru-ն:
Սպասվում է, որ նոր կառավարության կազմում կլինեն ինչպես «Հեզբոլահ» շիական շարժման անդամներ, այնպես էլ սունիների դաշինքի ներկայացուցիչներ՝ երկրի նախկին վարչապետ Սահադ Հարիրիի ղեկավարությամբ: Լիբանանում իրավիճակը սրվել է հարեւան Սիրիայում կատարվող իրադարձություններին զուգահեռ, որտեղ 2011թ. մարտից քաղաքացիական պատերազմ է:

























