Թունիսի իշխանությունները լուրջ մտահոգված են երկրում նիքաբներ կրելու խնդրով՝ մահմեդական կանացի գլխաշոր, որը փակում է դեմքն ու մազերը, բացվածք թողնելով միայն աչքերի համար: Տեղի իրավապահները, ովքեր ակտիվացրել են պայքարը ահաբեկչության դեմ, ծրագրում են ուժեղացնել այն անձնանց նկատմամբ վերահսկողությունը, ովքեր նմանատիպ հագուստ են կրում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
«Նման միջոցառումները պայմանավորված են ահաբեկչական սպառնալիքներով ու մեղադրյալների կողմից նիքաբները ոստիկանությունից խուսափելու համար օգտագործելով»,- հայտարարել են Թունիսի ներքին գործերի նախարարությունում: Այդ կապակցությամբ գերատեսչությունը խնդրում է ըմբռնումով մոտենալ ստեղծված իրավիճակին ու «համագործակցել իշխանության ներկայացուցիչների հետ իրենց պարտականությունների կատարման ժամանակ»: Ընդ որում, ինչպես ընդգծել է գերատեսչությունը, խոսքը նման հագուստի արգելքի մասին չէ:
Նիքաբների ետեւում թաքնված դեմքերը ճանաչել չկարողանալու խնդիրը վաղուց է քննարկվում թունիսյան հասարակության շրջանում:

























