Իտալիայի սահմանադրական դատարանը չեղյալ է հայտարարել վիճահարույց օրենքը, որն ընդունել էր Սիլվիո Բեռլուսկոնին 2006թ.-ին, համաձայն որի մարիխուանայի պահպանության համար սահմանվում էր 20 տարվա ազատազրկում: Այժմ պատիժը նվազեցվել է մինչեւ 6 տարի: Կանաբիսն այլեւս հերոինի կամ կոկաինի հետ չի նույնականացվում, գրում է The Independent-ը:

Դատարանի այժմյան որոշման շնորհիվ շուտով ազատության մեջ կարող են հայտնվել ավելի քան 10 հազար բանտարկյալներ: Տեղական փաստաբանական Antigone կազմակերպության տվյալներով՝ օրենքի խստացումը հանգեցրեց նրան, որ բանտերում ավելացավ ազատազրկվածների թիվը: Թմրանյութերի հետ կապված հանցագործությունների պատճառով ճաղերի ետեւում էին իտալացի բանտարկյալների 40 տոկոսը, հաղորդում է Russia Today-ը:

Այս երկրում բանտերն ամենածանրաբեռնվածն են ողջ Եվրամիությունում: Պաշտոնական տվյալների համաձայն՝ 48 հազար բանտարկյալի համար նախատեսված հաստատություններում իրենց պատիժն են կրում ավելի քան 62 հազար բանտարկյալներ: