Մաքսային միության երկրների տարածքում արգելվում է ժանյակե ներքնազգեստների արտադրությունը, ներկրումն ո վաճառքը, հաղորդել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում տեխնիկական կարգավորումների հարցերով նախարար Վալերի Կորեշկովը:
«Բոլոր պահանջները նոր են, սակայն դրանք արդեն գոյություն ունեին: Գործընկերները պետք է համաձայնելով արտադրանքը ներկրեին: Իսկ նրանք ձեւացրեցին, որ դա իրենց համար նորություն է: Պետք է պարզել, ինչպես էին նախկինում ապրանքը ներմուծում»,- մեկնաբանում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Նախկինում հաղորդում էին, որ Ռուսաստանի արդյունաբերական առեւտրի նախարարությանը փորձում է հասնել կանացի ժանյակե ներքնազգեստի ներկրման արգելքին, որն առկա է Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում:
Պատճառը նյութերն են, որոնց հիման վրա դրանք արտադրվում են: Կանոնակարգի համաձայն պոլիմադը, նեյլոնը եւ պոլիէսթերը արգելվում է կանացի այդ հագուստ արտադրության համար: Նման ներքնազգեստը չի համապատասխանում հիդրոսկոպիկ չափանիշներին, ինչն այդ նյութերում կազմում է 3-3.6 տոկոս, երբ թույլատրելին 6 տոկոս է: Ընդ որում ներքնազգեստի մյուս տեսակների վրա արգելքը չի տարածվում, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
Այժմ արտադրողները խնդրում են հիդրոսկոպիկ մակարդակի պահանջն իջեցնել մինչու 3 տոկոս այն ապրանքների համար, որոնց կազմում կա միջադիր նյութ: Ձեռնարկատերերի խոսքով՝ բնական կտորների օգտագործումը ներքնազգեստի արտադրության ժամանակ այն ավելի թանկ է դարձնում, սակայն պակաս գրավիչ ու հարմարավետ:


























