Իվանովոյից պետավտոտեսուչ Եվգենի Խարենեկոբ խնդրել է տեղի դատարանին դադարեցնել քրեական գործն ընդդել իր վրա հարձակված Մամո Ֆերոյանի՝ «Եդինայա Ռոսիա» կուսակցությունից Իվանովոյի շրջանային դումայի նախկին պատգամավոր Թելման Ֆերոյանի որդու: Այդ մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ www.ria.ru վկայակոչելով Իվանովոյի Լենինի շրջանի դատարանի ներկայացուցչին:

Խարենեկոն նույնպես ծանուցել է դատարանին, որ Ֆերոյանից 30 մլն ռուբլի փոխհատուցում է սատցել: Ավելի վաղ հաղորդում էին, որ հարձակվողի հարազատները 155 հազար ռուբլի են ծախսել Մոսկվայում տեսուչի բուժման վրա: Դատարանը Խարենկոյի միջնորդությունը կցել է գործին:

Հարձակման ժամանակ ներկա Ֆերոյանի եղբայր  Սերգեյ Կատավասովը դեկտեմբերին դատապարտվել էր մեկ տարվա ազատազրկման պետավտոտեսչության պարեկային մեքենայից վիդեոգրանցող սարքը գողանալու համար:

Տեսուչի վրա հարձակումը տեղի է ունեցել 2013թ.-ի հուլիսի 23-ին Իվանովոյում Ստրոիտելի պողոտայի վրա: Կատավասովի «Hyunday Accent» մակնիշի մեքենան բախվել էր «Toyota Land Cruiser»-ի, որից հետո դեպքի վայր էր եկել Մամո Ֆերոյանը: Երբ Խարենեկոն խնդրել է Ֆերոյանին հեռացնել շարժումը խափանող մեքենան, վերջինս հարվածել է տեսուչի քունքին ու հրել գետնին: Հետո Ֆերոյանն ու Կատավասովը թաքնվել են դեպքի վայրից:

Ֆերոյանին մեղադրանք էին ներկայացրել անզգուշության հետեւանքով ոստիկանի առողջությանը ծանր վնասներ հասցնելու եւ բռնության կիրառման համար: Այժմ նա մեկուսարանում է:

Մամո Ֆերոյանի ձերբակալությունից հետո նրա հորը՝ Թելմանին հեռացրել էին շրջանային դումայի ընտրություններում «Եդինայա Ռոսիայի» ցուցակից, որոնք անց էին կացվել 2013թ.-ի սեպտեմբերի 8-ին: