«Սամվել Ալեքսանյանը, ցավտ տանեմ, հինգերորդ բրիգադի սպա է եղել, ծառայել է 5-րդ բրիգադում, արդեն մոտ 15-20 տարվա ԵԿՄ անդամ ա»: Այսպես մեկնաբանեց ԵԿՄ նախագահ Մամվել Գրիգորյանը՝ Սամվել Ալեքսանյանի վարչության անդամ դառնալու փաստը:

Նա տեղելացրեց, որ Սամվել Ալեքսանյանը Մալաթիայում միշտ խորհրդի անդամ է եղել: «Եթե էդքան հուզում է, գնա, խնդրեմ, թղթերն էլ նկարի, տուր թերթերին, Զատիկյանի ժամանակվանից էդ տարածքի խորհրդի անդամ է եղել, ինքը միշտ կանգնել օգնել է զոհված զինվորների հարազատներին, գնացեք, Մալաթիայի ժողովրդին հարցրեք: Ճիշտ ա, Սամվել Ալեքսանյանը օլիգարխ ա, ինչ ուզենք հետեւից կարանք ասենք, ուշունց էլ կարանք տանք, բայց անում է, չէ՞, խի օլիգարխներն այս երկրի անդամներ չե՞ն»,- ասաց Մանվել Գրիգորյանը՝ շեշտելով, որ պատգամավորը վաղուց ԵԿՄ անդամ է եւ իրենք այժմ վարչությունում սկսում են սերնդափոխություն:

ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանից բացի ԵԿՄ վերընտրված վարչության անդամների թվում են Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։