«Ընենց չի, որ այսօր Վոլոդյան առանձահատուկ է, եթե իրեն իր խոսելու համար նստեցրած լինեին, ամոթ իրանց, բայց քրեական գործով են ձերբակալել, դրա դիմաց բան չեմ կարա ասեմ»: Այս մասին այսօր՝ փետրվարի 15-ին, ԵԿՄ 10-րդ հոբելյանական համագումարից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ ղեկավար Մանվել Գրիգորյանը՝ խոսելով ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի կալանավորման մասին:
«Ընենց չի, որ այսօր Վոլոդյան առանձահատուկ է: Եթե իրեն իր խոսելու համար նստեցրած լինեին, ամոթ իրանց, բայց քրեական գործով են ձերբակալել, դրա դիմաց բան չեմ կարա ասեմ: Բացի Վոլոդյայից, գաղութներում լիքը ազատամարտիկներ կան, գաղութն էլ ա մեր համար, բոլորիս համար ա: Եթե արել են, արարքին պետք է պատասխան տան, սաղ օրենքի առաջ հավասար են: Բայց չեմ կարա ասեմ քաղաքական ա, թե ինչ, եթե նման բան ա արել, ուրեմն ամոթ իրեն»:
Մանվել Գրիգորյանը անդրադարձավ նաեւ Սասուն Միքայելյանի կողմից ազատամարտիկների նոր միություն սարքելու հայտարարությանը՝ ասելով հետեւյալը. «Սասուն Միքայելյանը 25 տարի սարքում ա, չհասա՞վ տեղ»»
Նա հերքեց ԵԿՄ-ի պառակտվելու մասին լուրերը. «Պառակտված երկրապահ տեսա՞ր ստեղ, ամոթ ա: Ինձ չթաղեք, մեռցնենք, հիվանդությունս ծանրացնենք, ես 30 տարի ապրելու եմ, 30 հազար հատ էլ կազմակերպություն բացվելու ա, ես մնալու եմ, տղերքը մնալու են: Որ Սասունը ԵԿՄ ա եղել, դուք չեք էլ իմացել ԵԿՄ-ն ինչ ա: Պրիչյո՞մ Սասուն Միքայելյանը, մենք, մեր համագումարը: Մարդա կարող ա փորձում ա, բախտը մի տեղ բերի, թող տասը անգամ փորձի, փորձը փորձանք չի»:

























