Լիբանանում ձեւավորվել է կոալիցիոն կառավարություն, որն, ինչպես սպասվում է, կկարողանա վերջ դնել երկրում 2013թ.-ի ապրիլից շարունակվող քաղաքական ճգնաժամին, հաղորդում է Agence France-Presse-ը:
Նոր արտգործնախարար է նշանակվել Գեբրան Բասիլը, ներքին գործերի նախարարությունը կգլխավորի Նուհադ Մաշնուկը, իսկ փոխվարչապետ ու պաշտպանության նախարար նշանակվել է ուղղափառ գործիչ Սամիր Մուքբիլը: Համապատասխան հրամանը ստորագրել է նախագահ Միշել Սուլեյմանը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ նոր կառավարության կազմում միաժամանալ շիաների «Հզբոլլահ» շարժման անդամներ են, ինչպես նաեւ նախկին վարչապետ Սաադ Հարիրիի սունի բլոկի անդամները: Նրանց միջեւ տարաձայնությունները հանգեցրին նրան, որ նոր կառավարության ձեւավորման համար վարչապետ Թաման Սալյամիից 10 ամիս պահանջվեց:
Գործակալությունը նշում է, որ այս երկու բլոկների դիրքորոշումներն էապես տարբերվում են միանգամից մի քանի հարցերի շուրջ: Մասնավորապես, կողմերը հակասություններ ունեն հարեւան Սիրիայում զինված կոնֆլիկտի վերաբերյալ: Եթե «Հզբոլլահն» աջակցում է երկրի պաշտոնական իշխանություններին, ապա սունիները սիրիական ընդդիմության կողմից են:

























