Իրաքի իշխանություններն 83 մլն դոլար կհատկացնեն ոստիկանների կրթության ու ռազմական պատրաստության համար, որոնք անվտանգության ուժերի հետ համատեղ պայքարելու են «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետության»(ԻԼԻՊ) խմբավորումների գրոհայինների դեմ երկրի արեւմուտքում: Այդ մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Նուրի ալ-Մալաքին, ով ժամանել է Սիրիային սահմանակից Անբար նահանգ: «Մենք ժամանել ենք այստեղ, որպեսզի աջակցենք մեր ժողովրդի ու ցեղերին, որոնք ապրում են այս նահանգում»,- ասել է վարչապետի ներկայացուցիչ Ալի ալ-Մուսավին, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Կռավարության նախագահի այցն Անբար առաջինն էր անցյալ տարվա դեկտեմբերիմ հակաահաբեկչական գործողությունից հետո, որն ուժայիններն անցկացնում են սունիական «Աս-Սահվա» զինված խմբի հետ համատեղ: Հաղորդում են, որ Ալ-Մալիքին հանդիպումներ է ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների  ու ցեղերի առաջնորդների հետ:

Անբար նահանգում, ՄԱԿ տվյալների համաձայն, գործողության սկզբից ավելի քան 300 հազար մարդ հարկադրված է եղել լքել իր բնակարանը: Այդ կերպ Իրաքի ներսում վերաբնակեցված մարդկանց թիվը մոտեցել է 1.5 մլն-ի: Մինչեւ գրոհայինների եւ ուժայինների միջեւ Անբարում բախումների մեկնարկը ողջ երկրում դրանց թիվը կազմում էր 1.1 մլն: