Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 16-ին, ժամը 08.38-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի չգործող սանեպիտկայանի տանիքից ծուխ է նկատվում:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.41-ին, մարվել` 10.20-ին: Այրվել է 2-րդ հարկի հատակը` 30քմ: