Բրիտանական Հարթֆորդշիր կոմսությունում 17 ընտանիք հարկադրված է տեղափոխվել ժամանակավոր կացարան ասֆալտում գոյացած հսկայական անցքի պատճառով:
Հաղորդում են, որ մեկ գիշերվա ընթացքում տներից մեկի մոտակայքում 10 մետր լայնությամբ եւ 6 մետր խորությամբ անցք է գոյացել: Այժմ դեպքի վայրում աշխատում են կոմունալ ծառայության աշխատակիցները: Նրանք մոտակա տներում դադարեցրել են գազի ու էլեկտրականության մատակարարումը եւ պարզում են, որն է անցքի գոյացման պատճառը:


























