Հարավային Կորեայի կառավարությունը ծրագրում է Իրան ուղարկել պատվիրակություն՝ տնտեսական համագործակցության հարցերի քննարկման համար: Այդ մասին հաղորդել է Ռենհապ գործակալությունը՝ վկայակոչելով ԿՀ կառավարությունում առկա աղբյուրին:

Նշվում է, որ այցի նպատակը երկու երկրների առեւտրա-տնտեսական կապերի զարգացման հեռանկարներն են: Սպասվում է, որ պատվիրակության կազմում կլինեն Հարավային Կորեայի առեւտրա-տնտեսական պալատի, առեւտրա-ներդրումային գործակալության ներկայացուցիչներ, ինչպես նաեւ երկրի ավտոմոբիլային եւ այլ ընկերությունների ներկայացուցիչներ:

Լրատվամիջոցներ տվյալներով՝ վերջին ժամանակներում Իրան հաճախ են այցելում օտարերկրյա բիզնեսի պատվիրակություններ, այդ թվում նաեւ Եվրոպայից՝ այս երկրում ներդրումներ կատարելու հնարավորությունների քննարկման համար, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: