Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին համարում է, որ «Վրաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանություն արդեն խախտված են, ու նշանակություն չունի ինչպես կձեւավորվի՝ սպիտակ ամպերով, թե այլ կերպ: Այդ մասին Գեորգի Մարգվելաշվիլինի հայտարարել է «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում՝ մեկնաբանելով Վրաստանի քարտեզի ցուցադրումը Սոչիի օլիմպիադայի բացման ժամանակ, որտեղ Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի տարածքները ծածկված էին սպիտակ ամպերով:

Լրագրողի արտահայտությանն այն մասին, որ Վրաստանի բնակչությունը սա ընկալել է որպես տհաճ անակնկալ Ռուսաստանի կողմից, նախագահը պատասխանե; է. որ հասարակությունը նույն կերպ արձագանքել էր նաեւ ԵՄ հետ համաձայնագրի վավերացմանը, հաղորդում է Գրուզիա Online-ը:

«Վրացի ժողովրդի արձագանքը հնարավոր է հասկանալ: Կարեւորն այն է, ինչը մենք առաջին պլան կմղնեք: Մենք պետք է թողնենք հույզերը եւ սկսենք ռացիոնալ երկխոսություն: Եկեք եւս մեկ անգամ վերլուծենք իրադրությունը. այն, ինչպես հայտնի է, շատ բարդ է  ու կարիք չկա ավելի սրել: Նշանակություն չունի, թե որտեղ է ամպը քարտեզի վրա, մեր տարածքային ամբողջականությունն արդեն խախտված է եւ ինչպես էլ որ ձեւակերպվի՝ ամպերով կամ առանց, մեծ նշանակություն չունի: Ստեղծված իրավիճակից միայն մեկ ելք կա՝ շեշտը դնել ոչ թե երկրորդականի, այլ գլխավորի վրա, երկխոսություն սկսել Ռուսաստանի գերագույն ղեկավարության հետ»,- հայտարարել է Վրաստանի նախագահը: