Հայաստանը մասնավոր իրավունքի նոր կանոնադրության կարիք ունի: Այդ մասին ասվում է մասնագետների զեկույցում, որոնք հրավիրվել էին Հայաստանում ԵՄ Խորհրդատվական խմբի կողմից: Փետրվարի 15-ին Երեւանում զեկույցը ներկայացրել է Հայաստանում ԵՄ Խորհրդատվական խմբի խորհրդատու Չարլզ Էրլիխը, Քենթի համալսարանի իրավաբան Մարկո Ռոչան:

Ինչպես նշվում է զեկույցում, մասնավոր իրավունքի մասին դրույթներն առավել նպատակահարմար է միավորել քաղաքացիական օրենսդրության եւ վարչական գործավարության օրենսդրության հետ, այդ թվում նաեւ այնպիսի դրույթներ, ինչպիսիք են արբիտրաժը, երեխաների խնամքի պարտավորությունը, սնանկության մասին անդրսահմանային գործընթացը, արտապայմանագրային պարտականությունները, ունեցվածքի ժառանգությունը եւ այլն:

Այսպես թե այնպես Հայաստանի տնտեսական նկատառումներից ելնելով անհրաժեշտ է հաշվի առնել խոշոր տնտեսական գործընկերների իրավական մոդելները, եւ առաջին հերթին Ռուսաստանի, նշում է փորձագետը:

Բիզնես մթնոլորտի կարգավորման համար վերլուծաբանները նշում են, որ անհրաժեշտ է  հարմարեցնել տեղական օրենսդրությունը ԵՄ կանոնակարգերին, մասնավորապես՝ «Հռոմ I» եւ «Հռոմ II», որոնք վերաբերում են արտապայմանագրային պարտավորություններին: Կանոնակարգերը պետք է կարգավորեն անհիմն հարստացման, առանց հրահանգների գործեր վարելու, նախքան պայմանագրի կնքում գործելու դիմաց պարտավորությունները: