Թուրքիայի Բոլու նահանգում, այսօր՝ փետրվարի 16-ին, թունելում մարդատար մեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին: Նրա հետեւից ընթացող ավտոբուսին իր հերթին բախվել է մարդատար մեքենային:
Ուժեղ մառախուղի պատճառով վթարի ենթարկված մեքենաներին նաեւ այլ մեքենաներ են բախվել:
Նախնական տվյալներով՝ շղթայական ավտովթարի հետեւանքով զոհվել է 3, վիրավորվել՝ 26 մարդ, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները:


























