Եվրոմայդանի ակտիվիստները իշխանություններին են հանձնել Կիեւի քաղաքային պետական վարչակազմի շենքը:

Ակտիվիստների կողմից շենքը հանձնելու արձանագրությունը ստորագրել է Կիեւի քաղաքային պետական վարչակազմի պարետ Ռուսլան Անդրիյկոն: Փաստաթուղթը ստորագրել է նաեւ Շվեյցարիայի դեսպան Քրիստիան Շենենբերգը: Համարվում է, որ այդ ստորագրությունը կողմերի միջեւ պայմանավորվածության երաշխիք կլինի:

Միաժամանակ, Կեւի քաղաքապետարանի շենքի մոտ դեռեւս մոտ 150 ակտիվիստներ կան: Նրանք սպասում են բոլոր ցուցարարներին ազատ արձակելու վերաբերյալ Ուկրաինայի գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկայի հայտարարությանը, եւ որ նրանց դեմ ոչ մի պահանջ չկա: Դրանից հետո Մայդանի ղեկավարությունը կհանձնարարի ամբողջությամբ լքել շենքը:

Ակտիվիստները հայտարարել են, որ եթե իշխանությունները չկատարեն իրենց այդ պարտավորությունները, իրենք շենքը նորից կգրավեն, հաղորդում է TCH.ua-ն: