ՀԱԿ-ը որեւէ դրական ակնկալիք չի ունեցել եւ չունի «ավազակաիշխանության» երկրորդ կես՝ ԲՀԿ-ից: Այս մասին հայտարարություն է տարածել ՀԱԿ քաղխորհուրդ՝ «ՄԻ-96» վարչությունը (ղեկավար Ռուբեն Թորոսյան):
Հայտարարությունում ասվում է.
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԲՀԿ համագումարը ոգեւորել է առաջին նախագահի կուսակիցներին, ստիպված ենք նորից հիշեցնել, որ Հայաստանի հասարակա-քաղաքական կյանքում ՀԱԿ-ը որեւէ դրական ակնկալիք չի ունեցել եւ չունի «ավազակաիշխանության» երկրորդ կես՝ ԲՀԿ-ից։
Այդ կապակցությամբ, մեկ անգամ եւս հորդորում ենք որոշ լրատվամիջոցների տարբերակել ՀԱԿ-ը ՀԱԿԿ-ից (նկատի ունի Լեւորն Տեր-Պետրոսյանի գլխավորած քաղաքակ ուժը-խմբ)։ Մենք պատասխանատվություն չենք կրում այն հարցերում, որ «ավազակաիշխանությունը» ոտնահարելով ՀՀ օրենսդրության պահանջները՝
1․ մեր անվանումը նվիրել է «ՀԱԿԿ» խմբավորմանը,
2․ԱԺ մեր խմբակցությունն իր ֆինանսական միջոցներով հանձնել է ՀԱԿԿ-ին,
3․չի դադարեցնում գոյություն չունեցող երկու կուսակցությունների ԱԺ չորս «պատգամավորների» լիազորությունները։
Բարեբախտաբար, մեր երկրում կան օրենքներ, որոնց պահանջների իմացությունը եւ կատարումը պարտադիր են բոլորի համար։
Հայտարարում ենք նաեւ, որ անելու ենք հնարավորինը հայաստանցիներին պաշտպանելու ԲՀԿ-ական նենգ դրսեւորումներից։

























