Եգիպտոսը Գազայում ՀԱՄԱՍ-ի դեմ նոր գործողություն է ծավալում: Եգիպտացի զինվորականները հայտարարել են, որ սահմանին ստեղծվում է բուֆերային գոտի 300 մետր լայնությամբ բնակելի հատվածներում եւ 500 մետր՝ չբնակեցված գոտիներում: Պաղեստինյան MAAN գործակալության հաղորդագրության համաձայն՝ ոչնացվել են 10 թունելներ ու 7 տներ պաղեստինյան անկլավի սահմանին:

Միաժամանակ Շեյխ Զուվայադում չեզոքցվել են երեք ականապատ ավտոմեքենաներ: Նույն տեղում ավերվել են երեք տներ, որոնք օգտագործվում էին որպես «ահաբեկիչների որջեր»:

Ավելի վաղ հաղորդում էին, որ Եգիպտոսի իշխանություններն իրենց առջեւ նպատակ էին դրել չեզոքացնել Գազայի հատվածում իշխող պաղեստինյան թեւերին: Եգիպտական նոր կառավարության խոսքով՝ հենց պաղեստինցի իսլամիստներն են պատասխանատու Սինայի թերակղզում դրության ապակայունացման համար:

Միեւնույն ժամանակ եգիպտական կողմը խոստովանում է, որ իսլամիստների իշխանության տապալումը մի քանի տարի կարող է տեւել: Զինվորականները պարբերաբար հրթիռային հարվածներ են հասցնում գրոհային իսլամիստների բազայի ուղղությամբ, որոնք Շեյխ Զուեյդ շրջանում են տեղակայված՝ Գազայի հատվածից հարավ, Իսրայելի հետ սահմանից տասնյակ կիլոմետր հեռավորության վրա: