Վրացի սահմանապահները Պանամայի դրոշի ներքո նավարկող նավ են ձերբակալել, որը լողում էր Վրաստանի տարածքային ջրերի արգելված գոտում (Աբխազիայի ջրերում): Նավը թուրքական ընկերության սեփականությունն է, իսկ հրամանատարը Ադրբեջանի քաղաքացի է:
Առա տեղեկատվության համաձայն՝ ձերբակալված նավը տեղափոխվել է Փոթիի նավահանգիստ: Նավի անձնակազմը մեղադրվում է արգելված գոտի մտնելու եւ նավարկության կանոնները խախտելու մեջ:
Դեռեւս անհայտ է, թե ինչ պատժամիջոցներ կկիրառվեն օրինախախտների նկատմամբ, հաղորդում է «Գռուզիա Online»-ը:

























