Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 16-ին, ժամը 14.55-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Մամիկոնյանց փողոցի թիվ 56ա շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակիչը անվասայլակից վայր է ընկել եւ չի կարողանում ինքնուրույն բացել բնակարանի դուռը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՃԿԿ ԱԻ օպերատիվ խումբը:

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ շտապօգնության աշխատակիցները 90-ամյա Չ. Բ.-ին տեղում ցուցաբերել են համապատասխան օգնություն: