Եգիպտոսում զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուս է պայթել: Վերջին տվյալներով՝ զոհվել է առնվազն 3, վիրավորվել՝ 16 մարդ:
Նախնական տեղեկությունների համաձայն՝ ավտոբուսում եղել է տարբեր ազգության (մասնավորապես ՈՒկրաինայից) 30 զբոսաշրջիկ: Պայթյունից անմիջապես հետո հրդեհ է բռնկվել:
Միջադեպը տեղի է ունեցել Սինայի թերակղզում, Իսրայելի հետ սահմանային անցակետում: Հայտնի է , որ ավտոբուսը վերադառնում էր Իսրայելից: Իսրայելի ոստիկանությաւնը հայտնել է, որ դեպքի վայր են ժամանել շտապօգնության մեքենաներ:
Իսրայեցի փրկարարները արդեն պատրաստակամություն են հայտնել օգնել եգիպտական կողմին:
Նշենք, որ ամեն օր Թաբայի անցակետով զբոսաշրջիկ տեղափոխող մի քանի ավտոբուս է անցնում:


























