Ուկրաինական ընդդիմադիր «Բատկովշչինա» կուսակցության առաջնորդ Արսենի Յացենյուկը Ժողովրդական Վեչեի ժամանակ հայտարարել է, որ մերժում է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի առաջարկը գլխավորել նախարարների կաբինետը:

«Դուք լսել եք, որ Վիկտոր Յանուկովիչն ինձ առաջարկել է վարչապետի պաշտոնը: Իմ պատասխանը հետեւյալն է. ինձ պաշտոնով չես կաշառի, պարոն նախագահ: Կաշառեք ձեր կողմնակիցներին»,- ասել է Յացենյուկը:

Նա նաեւ հայտարարել է, որ ընդդիմությունը ձեւավորում է իր կառավարությունը,  եւ դա ընդդիմադիր բոլոր առաջնորդների համատեղ որոշումն է, ինչպես նաեւ նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի, հաղորդում է «Կորեսպոնդենտը»:

Ավելի վաղ Յացենյուկը հայտարարել է, որ ընդդիմությունը պատրաստ է ձեւավորել իր կառավարությունը սահմանադրական կարգի վերականգնման պայմանով, ինչպես նաեւ գործողությունների ծրագիր հաստատել, որը պետք է անհապաղ տնտեսական բարեփոխումներ ենթադրի, այդ թվում նաեւ ԱՄՀ հետ համագործակցություն  եւ ԵՄ հետ համաձայնության կնքում:

Նշենք, որ Կիեւի մայդանում հերթական ժողովրդական վեչեն է: Ինչպես հաղոդրում էր Բատկովշչինան, այսօրվա քննարկման գլխավոր հարցը «Մայդանի ակտիվիստների խաղաղ անցումն է պահաջների կատարմանը»: