Վրաստանն առաջարկություն է ստացել մասնակցել Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետութունում Եվրամիության ռազմական առաքելությանը: Ինչպես հաղորդել է պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան, «ԵՄ տվյալ առաջարկն այժմ վրացական կողմը քննարկում է»:

Իր հերթին առաջին արտաքին գործերի առաջին փոխնախարար Դավիթ Զալկալիանին նշել է «Վրաստանի մասնակցության կարեւորությունը նման առաքելություններին»: «Մասնակցելով նման առաքելություններին մեր երկիրն իր ներդրումը կունենա միջազգային անվտանգության գործում»,- նշել է նա:

2013թ.-ին Վիլնյուսում ԵՄ գագաթաժողովում Վրաստանը կնքեց շրջանակային համաձայնություն երկրի մասնակցության մասին ԵՄ գործողություններին ճգնաժամային իրավիճակների կառավարման գործում: Ինչպես այն ժամանակ հայտարարել էր արտգործնախարար Մայա Փանջիկիձեն, «ճգնաժամերի կառավարման ԵՄ գործողությունները  գլոբալ անվտանգության, միացյալ արտաքին քաղաքականության մաս են կազմում, եւ վերոհիշյալ համաձայնության ստորագրությունը Վրաստանի համար ուղի է բացում, եւ դա միջավայր է ԵՄ հետ համագործակցության համար»,- հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: