Նեպալի որոնողա-փրկարարական ծառայությունները ջունգլիներում վթարի ենթարկված ուղեւորատար ինքնաթիռի բեկորներ են հայտնաբերել:

Նախնական տվյալների համաձայն՝ ինքնաթիռում գտնվող բոլոր անձինքն զոհվել են:

Nepal Airlines ավիաընկերության de Havilland Canada DHC-6 Twin Otter ինքնաթիռը մեկնել է կուրորտային Պոկհարա քաղաքից դեպի Ջումլա կիրակի ցերեկը՝ վատ եղանակային պայմաններում: 15 րոպե անցայն անհետացել է ռադարների էկրաններից:

Ինքնաթիռում ընդհանուր առմամբ գտնվել է 18 մարդ՝ 14 հասուն ուղեւոր, մեկ երեխա եւ անձնակազմի երեք անդամ: Չվերթի ուղեւորներից մեկը Դանիայի քաղաքացի է, մյուսները Նեպալից են:

Փրկարարները դեռ են հետեւում այրվող բեկորներին ու չեն կարող հասնել դրանց, որպեսզի սկսեն որոնողական աշխատանքները, հաղորդում է «Lenta.ru»-ն՝ վկայակոչելով «Սինհուային»: