Անկախ Շոտլանդիայի համար «դժվար կլինի, եթե ոչ անհնարին» անդամակցել Եվրամիությանը Մեծ Բրիտանիայից առանձնանալու դեպքում, զգուշացրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն:

«Ես համարում եմ, որ դա բավական բարդ կլինի, եթե ոչ անհնարին, քանի որ նոր անդամի անդամակցությունը պետք է հաստատեն մյուս բոլոր պետություններհ»,- պարզաբանել է Բարոզուն ի պատասխան առաջիկա հանրաքվեի Շոտլանդիայի անկախության վերաբերյալ, հաղորդում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով BBC-ին:

Փետրվարի 13-ին շոտլանդական խորհրդարանի ներկայացուցիչը խոստացել է, որ անկախության դեպքում իր երկիրը Եվրամիության կազմում կմնա, որպես լիիրավ անդամ: Ընդ որում Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնը հայտարարել է, որ Շոտլանդիան անկախության ստացման դեպքում չի կարող որպես արժույթ կիրառել բրիտանական ֆունտ ստերլինգը, ինչը որ ակնկալում են շոտլանդական իշխանությունները: Հիշեցնենք, որ շոտլանդացիները պետք է որոշեն, արդյոք իրենց երկիրը պետք է ինքնիշխանություն ձեռք բերի հանրաքվեում, որը նշանակված է սեպտեմբերի 18-ին: Դրական պատասխանի դեպքում Շոտլանդիան անկախ կհայտարարվի 2016թ.-ի մարտի 24-ին: