Հարավաֆրիկյան Յոհանեսբուրգի արվարձանում ավելի քան 200 անլեգալ հանքափորներ հայտնվել են լքված ու արգելափակված հանքահորում: Փլուզման հետեւանքով հանքահորի մուտքը փակել է հսկայական ժայռաբեկորը:
Հաղորդում են, որ անլեգալ հանքահորները հին հանքերում ոսկի էին արդյունահանում: Արտակարգ ծառայությունները փրկարարական գործողություն են կազմակերպել եւ ծանր շինարարական տեխնիկա են մոտեցնում մարդկանց ազատ արձակելու համար:
Փրկել են 11 հանքափորի: Սակայն դուրս գալուց հետո նրանց ձերբակալել են անլեգալ գործունեության համար: Այդ պատճառով նվազագույնը 20 հանքափոր, ովքեր արգելափակված հանքի ելքի մոտ են, հրաժարվում են դուրս գալ:
Բժիշկների տվյալներով փրկված հանքափորները առողջ են: Բացի այդ, թունելում են շարունակում գտնվել մոտ 200 անլեգալ հանքափորներ:
ՀԱՀ-ին բնորոշ է լքված հանքերում ոսկու անլեգալ արդյունահանումը: Ընդ որում «անլեգալ հանքափորները», ովքեր տարբեր թանկարժեք քարեր ու հանքանյութեր են որոնել վաճառքի համար, ոչ միայն ապահովված չեն անվտանգության միջոցներով արտակարգ դեպքերի համար, այլ նաեւ հաճախ դաժան հաշվեհարդարներ են տեսնում իրենց մրցակիցների հետ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Reuters-ին:


























