Հայաստանի ԱԻՆ-ում, փետրվարի 16-ին, ժամը 18.55-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Գետափնյա գյուղի 7-րդ փողոցի տներից մեկի սենյակներից մեկը փլուզվել է. տուժածներ չկան:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ օպերատիվ խումբը: 

Պարզվել է, որ փլուզվել են Լ. Խ.-ին պատկանող տան 4 կառուցատարրեր (սյուներ) եւ մեկ հենասյուն.առկա է տան առաստաղի փլուզման վտանգ:

Քաղաքացուն առաջարկվել է չգիշերել տանը, մինչ կստեղծվի հանձնաժողով վնասի չափերը ճշտելու եւ գնահատելու համար: